National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
09.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
02.10.2014
Ազգային ժողովն ավարտել է քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 11

Խորհրդարանը հոկտեմբերի 2-ին շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը:

Մինչ նախորդ նիստում ընդհատված հարցի քննարկմանն անցնելը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշել է, որ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան են այցելել եւ ԱԺ նիստի աշխատանքին են հետեւում ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆալուլտետի ուսանողները եւ դասախոսները: Պարոն Սահակյանը շնորհավորել է ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմին, շրջանավարտներին եւ ուսանողներին ժուռնալիստիկայի բաժնի հիմնադրման 65-ամյակի եւ ֆակուլտետի հիմնադրման 15-ամյակի առթիվ՝ հաջողություններ մաղթելով աշխատանքում եւ ուսման մեջ:

Պատգամավորները շարունակել են քննարկել Հանրային հեռուսառադիոընկերության 2013 թ. գործունեության վերաբերյալ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հաղորդումը եւ ներկայացնել իրենց տեսակետները: Թեւան Պողոսյանն առաջարկել է ծրագրում ներառել նաեւ չիրականացված ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն, որը հնարավորություն կտա պատկերացում կազմելու նաեւ դրանց խնդիրների, ֆինանսական մեխանիզմների եւ խոչընդոտների մասին: Խոսրով Հարությունյանը կարեւորել է ծրագրում օրենսդրական լուծում պահանջող խնդիրների ներառումը: Նրա գնահատմամբ՝ հանրայինը պետք է առաջնորդվի ՀՀ քաղաքացուն կրթելու եւ դաստիարակելու սկզբունքով: Արտակ Զաքարյանը խնդրին անդրադարձել է ազգային անվտանգության համատեքստում՝ նշելով, որ հանրային հեռուստառադիոընկերությանը վերապահված է տեղեկատվական անվտանգության ապահովումը: Միքայել Մելքումյանը խոսել է կառավարման համակարգի արդյունավետությանն ուղղված խնդիրների շուրջ: Դրական գնահատելով հանրայինի գործունեությունը՝ Արծվիկ Մինասյանը կարեւորել է համահայկական խնդիրներ ներկայացնող եւ առանձին քաղաքական հաղորդումների պատրաստումը, լարային ռադիոցանցի վերաբացումը եւ վերազինումը: Արամ Մանուկյանի գնահատմամբ՝ Հանրային հեռուստաընկերության առաքելությունը հանրությանը հուզող ակտուալ խնդիրներին արագ արձագանքումը պետք է լինի, ինչը հանրայինը լիարժեք չի իրականացնում:

«Ժառանգություն» խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը: Նա, ներկայացնելով գլխադասային հանձնաժողովում քննարկումների արդյունքները, նշել է, որ որոշվել է բյուջետային քննարկումների ժամանակ առաջարկել կառավարությանը ավելացնելու հանրայինի բյուջետային միջոցները: Կարեւորելով հասարակական կարծիքի ձեւավորման հարցում հանրային հեռուստաընկերության դերը՝ նա անդրադարձել է նաեւ կառույցի խնդիրներին, հաղորդումների որակին ու բովանդակությանը, բանավիճային նախագծերի իրականացման կարեւորությանը:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը եզրափակիչ ելույթում շնորհակալություն է հայտնել խորհրդարանին շահագրգիռ քննարկումների համար եւ անդրադարձել է հնչեցված առաջարկներին ու դիտողություններին:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ հաղորդումն ընդունվում է ի գիտություն:

«2013 թ. ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» տարեկան զեկույցը ներկայացրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Նա ներկայացրել է արդարադատության, կրթության, գիտության, մշակույթի, բնապահպանության, էներգետիկայի, դատախազության, սոցիալական ապահովության եւ մի շարք այլ ոլորտներում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող թերություններն ու խնդիրները, արձանագրված դրական քայլերը եւ խոսել առաջարկների մասին: Նա նշել է, որ զեկույցում շուրջ 200 համակարգային խնդիրներ են բարձրացված, փորձ է արված հասարակությանը եւ քաղաքական բոլոր ուժերին հուզող խնդիրներին անդրադառնալ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացրել է, որ Մարդու իրավունքների պաշտպանը եւ աշխատակազմը իրավական ծառայություն են մատուցել 6805 անձի: 2012 թվականի համեմատ՝ Պաշտպանի աշխատակազմի կողմից վարույթ ընդունած գործերի ընդհանուր թիվն աճել է 19 տոկոսով: 2013 թվականին քննարկման ընդունված 1090 բողոքներից դրական է լուծվել 273-ը, ինչը 2012 թվականի համեմատ՝ 25-ով պակաս է: Ավելացել է պետական մարմինների կողմից մարդու իրավունքների խախտման մասին որոշումների թիվը, որը նախորդ տարում եղել է 61: Գործել են 116 թեժ գծի եւ արագ արձագանքման ծառայությունները. ընդհանուր առմամբ իրականացվել է 313 արագ արձագանքում, տրամադրվել է 1082 իրավաբանական խորհրդատվություն:

Հաշվետու տարում ՄԻՊ գրասենյակի աշխատակիցները մի շարք հասարակական կազմակերպությունների հետ համատեղ, իրականացրել են 212 այցեր քրեակատարողական հիմնարկներ, ոստիկանության բաժիններ, ձերբակալված անձանց պահման վայրեր, զորամասեր, հոգեբուժարաններ, մանկատներ, հատուկ դպրոցներ, տուն-ինտերնատներ, գիշերօթիկ հաստատություններ: Կարեն Անդրեասյանն իրազեկեց, որ գրասենյակը հաջողությամբ համագործակցում է ՀՀ տարբեր կառույցների հետ, որոշ տարաձայնություններ կան ՀՀ գլխավոր դատախազության եւ ՀՀ առողջապահության նախարարության հետ:

Մարդու իրավունքների պաշտպանին ուղղվեցին բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում էին ոլորտում առկա խնդիրներին եւ առաջարկներին, մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներին եւ խնդիրներին, ժամկետանց դեղերին, կանանց նկատմամբ խտրականությանն ու բռնություններին, վերոնշյալ գերատեսչությունների հետ եղած տարաձայնություններին եւ այլն:

Հաղորդման վերաբերյալ քննարկումը կշարունակվի հաջորդ քառօրյայում:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am